5

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Գնահատման գործընթացը հենվում է 5 չափանիշների վրա՝

25 միավոր - «Մատյան Ողբերգության» աշխատության խորհրդաբանությունը և մարմնավորումը քանդակագործական լուծումներում 
25 միավոր - Հայ քանդակագործության լավագույն ավանդույթների արտացոլումը
20 միավոր - Հայկական միջնադարյան ժամանակաշրջանի արտացոլումը քանդակագործական լուծումներում
20 միավոր - Քանդակի ներդաշնակությունը Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածքի հետ
10 միավոր - Ժյուրիի անհատական նախընտրությունը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2

 

ԺՅՈՒՐԻ

1
Տեր-Մեսրոպ քահանա Արամյան
Հոգևորական

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, FAST հիմնադրամի համահիմնադիր, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ մեդիա արուեստներ»-ի հիմնադիր և տնօրեն, «Վէմ» ռադիոկայանի հիմնադիր և գլխավոր խմբագիր։

Հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։

24
Տիգրան Համասյան
Կոմպոզիտոր

Հայ դաշնակահար, կոմպոզիտոր։ Հաղթել է Thelonious Monk միջազգային ջազ մրցույթը, Vilcek մրցանակը ժամանակակից երաժշտության մեջ ստեղծարար խոստման համար, Echo մրցանակը (գերմանական Գրեմմի) տարվա լավագույն միջազգային դաշնամուրային ալբոմի համար, Paul Acket մրցանակը Հյուսիսային ծովի ջազի փառատոնում և այլն։ «Լոյս ի Լուսոյ» ծրագիրը ներկայացվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում 50 համերգների ժամանակ։ Համագործակցել է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Ֆրանսիայի Universal Jazz-ը, Nonesuch-ը և այլն։ Իր երաժշտությունը յուրօրինակ տեսք ունի հայ ժողովրդական երաժշտության ազդեցության ներքո գտնվող ինդի-ռոքային էներգիայի և էլեկտրոնային-ակուստիկ ջազի իմպրովիզացիայի միջոցով:

Հայտնի գործերից են The Poet, Double-Faced, Mockroot, Red Hail, Lilac, Kars, Drip, Leaving Paris և այլն։

8
Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Հայ քանդակագործ, «40 ֆլորենտացիներ» միության անդամ, Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ, հայկական արվեստի դեսպան Իտալիայում, Մինաս Ավետիսյան ֆոնդի ներկայացուցիչ։ Դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։ Կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները։ Արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։ 

Հայտնի գործերից են «Մայրություն» Թուրինում, «Հանդիպում և ծնունդ», «Զգացմունք», «Սուրբ գրքի պատվանդան» Ֆլորենցիայում, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ շատրվան-հուշարձանը Երևանում, «Գթության քույր Կարմելինա» Տորոնտոյում, «Հայոց մայր» և այլն։

435645
Րաֆֆի Թոքաթլյան
Քանդակագործ

Հայ քանդակագործ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության մեդալով, Մովսես Խորենացու մեդալով։ Հիմնադրել է քսանից ավել արվեստագետների մանրանկարչության և trompe l’oeil արվեստների կազմակերպություն։ Բեյրութի իր ստուդիայում ստեղծել է ավելի քան 60 բրոնզե քանդակ։ Նա բացել է իր սեփական ցուցասրահը, որը կոչվում է «Արվեստների Իմացություն» Բեյրութում՝ իր աշխատանքների մշտական ցուցադրության համար։ Իր քանդակը՝ «Հոգու ազատագրում», որը հանդիսանում է մարաթոնի սիմվոլ ընտրվել է ցուցադրվելու Հունաստանի Աթենք քաղաքի Մարաթոն թանգարանում։ Նկարագրել է իր ոճը որպես «սուրեալմեթոկլասիկական»՝ նշելով իր բոլոր ազդեցությունների արդյունքում ձևավորված անձնական միավորումը։

Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Վենեցիայում, Ցյուրիխում և այլուր։

5
Արա Աթայան
Արվեստաբան

Հայ արվեստաբան, մանկավարժ։ Դասավանդում է գիտություններ և արվեստ «Արեգնազան» կրթահամալիրում, դասավանդում է արվեստի պատմություն ԵՊՀ-ում: «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» հիմնադիր անդամ, «Նոր սերնդի կրթություն» քննարկումների հարթակի անդամ։ Ունեցել է բազմաթիվ դասախոսություններ, սեմինարներ, քննարկումներ արվեստի տարբեր ճյուղերի, մարդկային արժեքների, կրթության ոլորտի հետ կապված։

Կրթության ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերում են ազատ մարդ կրթելուն, որը պատասխանատու կլինի իր հետագա գործերի համար և կկերտի բարեկիրթ հասարակություն:

454
Արտակ Ղուլյան
Ճարտարապետ

Հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի, ՀՀ Քաղաքաշինության նախարարության՝ «Տարվա լավագույն հուշակոթող» մրցանակի։ Ունի բազմաթիվ հոդվածներ և հրապարակումներ։ Իր նախագիծն ընտրվել է Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու փակ ստեղծագործական մրցույթում։

Հայտնի գործերից են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը, «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը, Հորդանանի Սուրբ Կարապետ եկեղեցին, բազմաթիվ այլ եկեղեցիներ Հայաստանում և ՌԴ-ում։

654
Աշոտ Սնխչյան
Ճարտարապետ

Հայ ճարտարապետ, ինտերիեր դիզայներ, snkh ճարտարապետական և ինտերիեր դիզայնի ստուդիայի համահիմնադիր։ Ստուդիայի հայտնի աշխատանքներից են BigBek-ի գրասենյակը, Workfront-ի գրասենյակը, digitain-ի գրասենյակը, Զանգակ գրախանութը, Od blow dry bar-ը, gouroo ռեստորանը, soho սրճարանը, ներկայ դիզայներական տաղավարը, tunnel ցուցասրահը, armbookexpo'15-ը, turning heads-ը, AGBU vk շենքը, iceberg-ը ՌԴ-ում։ Կազմակերպությունը ներկայումս ամենաերիտասարդ և ամենավառ ճարտարապետական արվեստանոցներից մեկն է Երևանում։ 

Նախագծել է նաև բազմաթիվ առանձնատներ, տաղավարներ, ունեցել անհատական պատվերներ և այլ կառույցներ։

332
Արամ Պետրոսյան
Նարեկացիագետ, Կոմպոզիտոր

Հայ կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ։ Օրատորիալ, սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային ստեղծագործությունների հեղինակ է։ Պարգևատրվել է գլխավոր մրցանակով Վիեննայի միջազգային կոմպոզիտորական մրցույթում, ստացել է ԴՈՅՉ ԲԱՆԿ-ի մշակույթի բաժնի թոշակը՝ Էդենկոբենի Հեռենհաուզում կոմպոզիտոր-ռեզիդենտության համար, եղել է Ալեքսանդր Զեմլինսկի Սիմֆոնիկ Երաժշտության միջազգային մրցույթի ֆինալիստ և այլն։

Հայտնի գործերից են «Գեղջկական Պատկերներ», «ՆԱՐԵԿ» սիմֆոնիա-կանտատ, «Օրհնեցէք Տիրոջը», «Ես Ձայն զԱռիւծուն Ասէմ...» սիմֆոնիա-կանտատ և այլն։