ՑՈՒՑԱՍՐԱՀ

Ստորև ներկայացված են Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված քանդակագործության մրցույթի աշխատանքները՝ ըստ իրենց զբաղեցրած տեղերի։ Կարող եք ծանոթանալ ոչ միայն աշխատանքներին, այլև վերջիններիս նկարագրություններին։ Պրոֆեսիոնալներից բաղկացած մեր ժյուրին առավելագույն գաղտնիության պայմաններում 75 աշխատանքներից ընտրել է երեք լավագույնները՝ որպես հիմք ընդունելով կայքում տեղ գտած գնահատման չափանիշները։

Սահակ Պողոսյանը, Գեղամ Աբրահամյանը և Աշոտ Հարությունյանը համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրներն են։

Bozena Happach

I am very interested in participating in Book of Lamentations Project. I love to make outdoor sculptures, which could be or are placed in Public places, Gardens and Parks. The site in front of beautiful church is specifically inviting because the place is perfect for Meditation. MEDITATION The figurative sculpture depicts meditating young St-Gregory, this is why I would like my sculpture to be installed in the green spaces of the plaza. The sculpture would be against a background of inherent movement and noise of the adjacent street. It will be also next to the quiet plaza in front of the church, where church-goers and visitors could stop and be for the moment in state of meditation. I would like to create this modern sculpture in fiberglass with bronze finish or cast in bronze in sand-cast technique, if budget permits. During the last several years, I created a number of large-scale sculptures in marble, cement, fiberglass, and in fiberglass. These included commissioned works, symposiums, and works for galleries representing me. My sculptures can be found in private and public collections as both, indoor and outdoor exhibits. My sculptures illustrate the complexity and beauty of human body.

, , ,
Դավիթ Թևանյան

Հուշարձանը կլինի եզակի իր ձևի մեջ, քանի որ Երևանում չկա որևէ հուշարձան, որն ունենա շարժվող ատրիբուտ: Մակետը քարի և բրոնզի համադրությամբ է. քարերը խորհրդանշում են Նարեկացու անսասան գրական հուշարձանը՝ <<Նարեկը>> : Գրքի միջից իր ազատության և խոնարհման կենդանի խոսքն է բարձրացնում Գրիգոր Նարեկացին շարժվող քարի տեսքով՝ որպես մի կտորը իր գրքից պոկված: Քարերի վրա կարող են սեպագրվել մեջբերումներ և թարգմանություններ Մատյանից: Հուշարձանը կարող է լինել առանց մակետում նշված պատվանդանի:

,
Արայիկ Ավետյան

 

Կոնցեպտուալ Կարծում եմ, որ մատյանը փորձ է գտնելու ճանապարհը և ցույց տալու այն սեփական օրինակով նաև իր ճակատագրակիցներին, որոնք ինչպես և ինքը խարխափում են արտաքին խավարում։ Ճանապարհը, որը տանում է խավարից դեպի լույս, դեպի տուն, լացի և ատամների կրճտյունի միջով։ Մատյանը տաճար է, տաճարին բնորոշ կառուցվածքով, չափա-համաչափական և ռիթմական համակարգով, ինչը հնարավոր է դարձնում կյանքի անսահման, անընդհատելի շրջանառությունը մատյանի սահմանված, որոշակի տարածության մեջ։ Ենթադրում եմ դրանով էլ բացատրելի է դառնում «Նարեկի» բուժական, առ-ՈՂՋ-արար ազդեցությունը։ Նույնիսկ չեմ հավակնում նույնը անել, ուղղակի փորձել եմ պատմել այն, ինչ հիշում եմ չափերի ու համաչափության միջոցով չափելին անչափի հետ կապելու հնարավորության մասին․«Ի յայս կամուրջ ցանկալի, անխոտոր եւ անխոտորնակ եւ ի վերնաշաւիղ, բարձրաբերձ, սրբահետ սանդուղ երկնաչու առ Հայր Քո աւրհնաբան, ահաւոր անուն ձգեալ մատուսցես, բարերար Հոգւոյդ առաջնորդութեամբ միանալ ի Քեզ անընդմիջելի։» Բան ՂԲ ԺԱ։ Տեխնիկական Քարե հարթակ՝ ամբողջովին պատված հյուսվածքով՝ տեղ-տեղ շատ հստակ և որոշակի արտահայտված, տեղ-տեղ հալված (ինչպես հին խաչքարերի վրա), տեղ-տեղ հազիվ նշմարելի՝ նման քարի բնական կոտրվածքի մակերեսին։ Փայտե մասերը՝ նախապես չորացված, մշակված այնպես, որ բացվի փայտի բնական տեքստուրան, ծածկված հատուկ բնական նյութերով, որոնք կապահովեն երկարակեցությունը, բայց չեն խցանի փայտի շնչառությունը։ Մետաղական (ենթադրաբար բրոնզե) մասերում կզուգակցվեն ձուլածո և գլանված տարրեր՝ տեղ-տեղ գունափոխված։ Փայտե և մետաղե կառուցվածքները կզուգակցվեն։ Ապակե մասում ցանկալի է խուսափել միացումների համար այլ նյութերի կիրառումից։ Գուցե լինի նաև ջրային հարթություն և լուսային որոշակի լուծումներ։ Հավելյալ առաջարկ Քանի որ կարծում եմ, որ հուշարձանի հիմնական խնդիրը մարդկանց մի Բանի շուրջ հավաքելն է, այսօր ցանկալի կլինի հուշարձանի մոտ ունենալ վայֆայի հնարավորություն, որը որպես հիմնական էջ կառաջարկի մարդկանց կայք «Մատեան ողբերգության» գրաբար, թարգմանաբար, տարբեր լեզուներով, տեքստային և աուդիո տարբերակներով, որը սակայն կլինի հուշող, բայց ոչ պարտադրող։ Շատ արժևորելով եղած թարգմանությունները, կարծում եմ, որ մեծ անհրաժեշտություն կա եղած պոետիկ, գեղարվեստական թարգմանությունների կողքին ավելացնել Մատյանի գիտական, գործնական, բանաձևային, ուղեցույցային բնույթը արտացոլող թարգմանություններ։

, , , , , , , , , , , , , , , ,
Ашот Арамян

Есть великое чувство! Я есмь! Я должен! Должен великое добро, быть может, которого не совершил! Есть чувство прощения за все грехи... подчас кажется, что молитва ( она вездесуща) простирается над небесами, где жива наша душа! Найти изобразительный способ передачи всех чувств, вот моя задача, как художника и человека. Задача сложная и простая одинаково, поскольку всё должно быть замешано на искренности и откровении художника... творца. Основа композиции это бронзовая стелла-крыло ангела. Оно вращается вокруг оси и делает полный оборот за 12 часов. 12- день, 12-ночь, как символика смены полюсов человеческих чувств, количество месяцев... есть день, который ни как не умаляет достоинств ночи. «Крыло» опирается на пьедестал-древние Солнечные Часы, символизируют бренность всего сущего и подводят нас к библейскому суду. Основание сделано из базальта древнейшей вулканической породы. Чёткими, авторскими буквами сделаны все надписи. «Крыло» , как доля шара, вырезанная из контекста времени. Внутри сложная композиция из фигур , барельеф. Бока композиции, гладкая, полированная листовая медь в которой отражается окружение. Благодаря кинетике ( движению) композиция каждый момент меняется. С уважением, Автор

, , , ,
Իսահակ Ապրեյան

Փորձել եմ կերտել իր ներսում պարփակված, աղոթքի, իր մտորումների, տիեզերագիտության, Աստվածաճանաչության մեջ գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։ Արձանը պատկերված է Նարեկացու և իրենից ծնունդ առած "Մատյանի" տեսքով։ Խորհրդանշում է՝ Մատյան-Նարեկացի,Նարեկացի-Մատյան միասնությունը։ Նարեկացու կրծքի վրա բացված խորանատիպ և եկեղեցու պատուհան հիշեցնող խորհրդավոր բացվածքը խորհրդանշում է Աստվածային լույսի ներթափանցումը կենդանի տաճար։ Բացվածքում նախատեսված են եկեղեցու փոքրիկ զանգեր, որոնք անընդհատ կղողանջեն միջանցիկ՝ նույնիսկ թույլ քամու՝ տատանումից, քանի որ տեխնիկապես խորանը երկկողմանի բաց է լինելու։ Խորանում կլինի նաև ճրագ, որը իր թույլ լույսով գիշերը լուսավորելու է և դեպի իրեն է ձգելու մարդկանց՝ ղողանջող զանգերի հետ միասին, որպես հավերժ ազոթքի խորհուրդ։ Այս ամենը նկատելի է լինելու արձանի ետնամասից։ Արձանի ետնամասից հիշացնելու է Նարեկավանքը՝ իր ընդգծված ֆրագմենտներով։ Արձանի առջևից "Մատյանի" վրա պատկերված են լինելու հրեշտակներ՝ հարթաքանդակային լուծումով և հատվածներ "Մատյան ողբերգությունից"։ Նախատեսված է պատրաստել քարից (բազալտ) կամ բրոնզից։

, , , ,
Նարեկ Կնյազյան

Քանդակը, որը ներկայացված է ունի գրություն Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն ահա´, Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե´ս Աստված. Եւ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝ Անձս տոչորող թաղծության հրի վրա դնելով՝ Կամքիս բուրվառով առաքում եմ ք´եզ: մեջբերված մատյանից : Նարեկ աղոթամատյանը ծնվեց Սուրբ Գրիգորի էությունից և այն նույնականացավ սրբի անձի հետ։ Նարեկը նույնպես բարեխոս է մարդկության համար, ինչպես այդ աղոթամատյանը կերտած Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Նարեկացու կերպարը` որպես ասկետի, և պոեմում արտահայտված նրա հույզերն ու ապրումները, փորձել ենք համակցել մեկտեղ, ընդգծելով` այն միտքը, որ նա մարմնավորում է երկնայինին ձգտող երկրային էությունը :

, , ,
Մհեր Ավագյան

Քանդակը ներկայացնում է Նարեկացու ձեռքերը, Սուրբ գիրքը և Սուրբ հոգին:

, , , ,
Վարդան Փիլոսյան

Ցանկություն է եղել ստանալ հուշաքար-հուշարձանի մի կերպար, որի վրա խորը սեպաձև տաշվածքով կարձանագրվի Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության ստեղծագործությունից մի պատառիկ, մտայնությամբ որ այն անցնի սերնդից սերունդ հիշեցնելով Արգիշտի արքայի մեզ հասած հայտնի արձանագրությունը: Առաջարկվում է հուշարձանը իրականացնել նույն քարով որով կառուցված է սբ. Աննա եկեղեցին չառանձնացնելով այն եկեղեցական համալիրից: Բացված գիրք հիշեցնող ծավալը, որը շատերին հասանելիության խորհրդանիշ է առաջարկվում է իրականացնել բրոնզից՝ մշակված ,,պատինա,, եղանակով: Ցանկալի է կրկնել ճարտարապետ Ռ.Ս.Ջուլհակյանի արած սբ. Գրիգոր Նարեկացի հուշամեդալի բարձրարվեստ հարթաքանդակը: Հնարավոր է մարդկանց մոտ ցանկություն առաջանա ձեռքի ափով հպվել հարթաքանդակին (որը ժամանկի ընթացքում հետաքրքիր փայլ ձեռք կբերի) հոգևոր հաղորդություն զգալով սրբի հետ: Կարծում եմ հուշարձանը առաջարկվող ձևով և չափերով ներդաշնակ կլինի կայացած ճարտարապետական միջավայրի հետ: Հնարավոր է չափային թեթևակի փոփոխություններ:

, , , , , ,
Աշոտ Գևորգյան

Ստեղծագործությունը ներկայացված է բաց գրքի տեսքով, ինչը խորհրդանշում է մարդու պարզ և թափանցիկ հոգին՝ կանգնած Աստծո առաջ, ինչի միջոցով հեղինակը խոստովանում է անկատար, բայց և միշտ նորոգման պատրաստ մարդկային էությունը, որն էլ ձգտում է հասնել աստվածային կատարելության։ Բայց դրա համար նա նախ և առաջ կարող է միայն Աստծուն դիմել և հայցել Նրա բարեհոգությունն ու ներողամտությունը։ Մարդու անձի և ողջ մարդկայինի անկատարությունը քանդակի մեջ արտացոլված է գրքի արտաքին ու ներքին կողմերի կոնտրաստային լուծումներով (մակերես-խորություն, մարմին-հոգի, լույս-ստվեր, կազմ-բովանդակություն, ժամանակ-անժամանակություն)։Գրքի առանցքով անցնող աստիճանները խորհրդանշում են ճանապարհը դեպի Աստված՝ երկու աշխարհների միջով։Նախատեսված տարածքում քանդակի տեղադրման դիրքը ենթադրում է մարդկության առջև բացված գիրք-սիրտը, ի խորոց որի Նարեկացուն մարմնավորող ֆիգուրան անշեղ ընթանում է դեպի վեր՝ իր ետևից տանելով յուրաքանչյուրիս՝ մոտեցնելով Աստծուն( հովվական մուտքը Աստծուց ներս)։

, , ,
Ռաֆայել Մանուկյան

 

«Մատյան ողբերգության» կոչվող հուշակոթողը բաղկացած է երկու մասից՝ տուֆից արված բացված գրքից և Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե ֆիգուրից։ Քանդակի առանցքը հենց բացված գիրքն է («Մատյան ողբերգության» կամ «Նարեկ»), որը նմանեցված է նաև դրախտի դարպասների ։ Կենտրոնում՝ կամարի ներքո, որը նաև եկեղեցու խորան է հիշեցնում, Գրիգոր Նարեկացու ֆիգուրն է՝ հայացքը հառած վերևում տեսանելի Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնու ուրվապատկերին, որը ստացվել է դարպասների (գրքի երկու կողմի) միացման հատվածից։ Քանդակն ունի շատ խորը և վեհ գաղափար։ Այն խորհրդանշում է աղոթք առ Աստված, ճանապարհ դեպի հավերժություն։ Հուշարձանի հիմքը եռաստիճան պատվանդանն է, որի աստիճաններն ասես մոտեցնում են մարդուն Բարձրյալին, երկիրը՝ երկնքին, նյութականը՝ հոգևորին, մաքրելով և ստեղծելով յուրօրինակ սինթեզ։

, , ,