ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մրցույթի ընթացքը և ժյուրիի գնահատման գործընթացն առցանց է։
- Մրցույթն անցկացվում է մեկ փուլով։
- Բոլոր մասնակիցները պետք է նշված ժամանակահատվածում գրանցվեն՝ մասնակցելու մրցույթին։ (տե՛ս Ժամանակացույց)
- Բոլոր մասնակիցները պետք է նշված ժամանակահատվածում լրացնեն հայտադիմումը։ Ուշ լրացված աշխատանքներն անվավեր կհամարվեն։ (տե՛ս Ժամանակացույց)
- Մասնակիցներն աշխատանքները պետք է ներկայացնեն կազմակերպության պահանջներին համապատասխան։ (տե՛ս Առաջադրանք)
- Ժյուրիի անդամները իրավունք չունեն մասնակցելու մրցույթին։
- Մրցույթի կազմակերպիչները, վարձու աշխատողները և ժյուրիի անդամները իրավունք չունեն որևէ կերպ օժանդակելու մասնակիցներին (բացառությամբ մրցույթի հետ կապված կազմակերպչական հարցերի)։
- Վերբեռնման ժամկետի ավարտից հետո ժյուրին (տե՛ս Ժյուրի) սկսելու է գնահատման գործընթացը (տե՛ս Գնահատում), որից հետո ստացված արդյունքները մեքենայորեն գումարվելու են և ներկայացվելու ցանկի տեսքով: Մրցանակներ (տե՛ս Մրցանակներ) կշնորհվեն առավելագույն միավորներ հավաքած երեք մասնակիցներին:
- Մրցույթում հաղթած և պատվերից հրաժարված կամ պատվիրատուի հետ համաձայնության չեկած աշխատանքների փոխարեն՝ որպես իրականացվելիք նախագիծ կդիտարկվի 2-րդ այնուհետև 3-րդ տեղը զբաղեցրած մասնակից նախագիծը։
- Կազմակերպության կողմից մասնակիցների աշխատանքները հավանության չարժանանալու կամ ժյուրիի կողմից համապատասխան գնահատականի չարժանանալու դեպքում կազմակերպությունը իրավունք ունի աշխատանքը պատվիրելու մեկ այլ կազմակերպության կամ անհատի։
ԼԵԶՈՒ
Մրցույթի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։