ГАЛЕРЕЯ

Ниже представлены конкурсные скульптуры, посвященные поэме "Книга скорбных песнопений" Святого Григора Нарекаци, в соответствии с занятымыми ими местами. Можете ознакомиться не только с работами, а также с их описаниями. Состоящее из професионалов жюри в условиях максимальной секретности отобрало три лучшие работы из 75, основываясь на оценочных критериях, заданных на нашем сайте.

Саак Погосян, Гегам Абраамян и Ашот Арутюнян заняли первое, второе и третье места, соответственно.

Саак Погосян

Քանդակը նախատեսվում է իրականացնել բրոնզից, ուղղահայաց սալերը և պատվանդանը՝ բազալտից։

, , ,
Гегам Абраамян

Բացի այն, որ քանդակը իր կոմպոզիցիոն հորինվածքով պետք է գտնված լինի, թե տարածքի համար և, թե հենց ինքն իր համար, որպես ապրող առանձին գործ, լիարժեք է այն ժամանակ, երբ արվածությամբ հզոր էներգիա է կրում իր մեջ: Այս դեպքում ևս աշխատանքն արվել է վերը նշված նկարագրություններին հարազատ: Քանդակը իր ուրվագծի ձևով աղերսներ ունի մանրանկարչությունից, բայց և այնպես պահպանվել է քանդակային ընդանրացումների լեզուն և հեղինակի ուրույն զգացողությունը ծավալի մեջ: Ընդհանուր կոմպոզիցիան իր մեջ ընդգրկում է՝ բրոնզե քանդակը, որը մարմնավորում է Գրիգոր Նարեկացու Էությունը: Նա նստած է վայրի քարի վրա և նրա շուրջը ևս մի քանի քարեր ,որոնց վրա պետք է հատված-հատված գրված լինեն տողեր Մատյան Ողբերգությունից: Քարերը կունենան հղկված հատվածներ, որտեղ մարդիք կարող են նստել և հաղորդակից լինեն Գրիգոր Նարեկացի երևույթի եվ Մատյան Ողբերգության բժշկիչ տողերի հետ: Ամեն պահ մարդը հնարավորություն կունենա նստելու քարերին և հետևաբար կրողը դառնալու հավերժական աղոթքին՝ Մատյան Ողբերգությանը: Եվ գուցե փորձի զգալ այն ապրումները, որ ունեցել է երանավետ Նարեկացին:

, , ,
Ашот Арутюнян

Անվերջի, հարատևության, նույնիսկ ազգի գենետիկ կոդի հղումներն է կրում իր մեջ պողպատե երկհեծան սյունը։ Շիկացնելուց հետո մետաղը պարուրաձև պտտվում է կես պտույտով և իր ֆիզիկական տվյալները թույլ են տալիս, որ ըստ քամու ուժգնության այն ճոճվի։ Ճոճը կարող է ուղեկցվել նաև ինչ-որ պահերի վերին հատվածից եկող ձայնային թեթև ղողանջներով։ Սյունը պայմանական կրում է <<ՁԱՅՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ>> անվանումը։ Այս պողպատե անվերջությունը ունի ճտգրիտ ուղղորդված սկիզբ։ հազարաշենի ստեղծագործական մշակումը այս դեպքում փոխարինում է մարդկային երկրային հոգու վիհերին, և ինչու չէ․ սա այն մարդկային հոգու շերտերն են, որոնց խոսք և ձայն դարձնելով՝ Նարեկացին երկխոսում էր Տիրոջ հետ։

,
Григор Мурадян

<<… Այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք>>: Հովհ. Թումանյան Հայ գրականության մեջ վերածնության հիմնադիրը Գր. Նարեկացին է: Նարեկացուց մնացել է բավական հարուստ գրական ժառանգություն, որի մեջ գլխավոր առանցք <<Մատյան ողբերգություն>> պոեմն է: Նարեկացու <<Մատյան ողբերգության>> ամբողջ գաղափարը համեմատել են մի մեծ ճանապարհորդության հետ, որը տանում է դեպի սրբություն, կատարելություն դեպի առ Աստված: Հնարավորինս փորձել եմ անշոշափելի պատկերացումը դարձնել շոշափելի ու ստեղծել այս աշխատանքը, որը կոչել եմ <<Ընթացք>>: Աշխատանքում ամեն ինչ պարզ ու մինիմալիստական է: Բաղկացած է քարից և բրոնզից: Նկատելի է ձևերի (ֆիգուրների) գունային փոփոխությունը`գորշից դեպի պարզ ու պայծառ գույնի, որը մատնանշում է դեպի երիկինք, դեպի աստվածային կատարելություն և մաքրություն: Փոքրն ունի մուգ գույն իսկ մեծը ավելի պարզ, իսկ մեջտեղում ընկած ֆիգուրները ցույց են տալիս մուգ երանգից անցումը դեպի պարզի, ինչը խորհրդանշում է ընթացք, ժամանակ, հոգու մաքրության գործընթացը: Չէ որ <<Մատյան ողբերգութուն>> պոեմի առանցքը մարդու և նրա փրկության խնդիրն է: Նարեկացու կարծիքով մարդը ծնվում է անարատ ու բարի, բայց նրա էությունը հետագայում ապականվում է մեղքերով լի աշխարհում: Սակայն կորած չէ մարդու փրկության հույսը, պետք է ապաշխարհել, արատներից մաքրվել, ու աստվածային կատարելության ձգտել: Նարեկացու մատյանում մեծ տեղ է գրավում մարդկային մեղքի թվարկումն ու խոստովանությունը: Այդ թվարկումներով հեղինակն ասես նպատակ է հետապնդում ավելի ու ավելի շեշտել մարդու երկրային անկատարելությունը` իդեալական կատարելության` Աստծո հանդեպ, որը պատկերել եմ ֆիգուրների միջոցով, որոնք փոքրից մեծանում են ու խորհրդանշում աստվածային մեծ իմաստությունը: …Մանավանդ չէ որ դու լույս ես և հույս Իսկ ես խավար եմ ու հիմարամիտ: Դու` փառաբանված բարի իսկություն Ես` ամեն ինչով չար ու ապիկատ… Աշխատանքիս երկրորդ գաղափարը ապաշխրությունն է, որը նկատվում է ընթացքի միջոցով, այն ընթացքի որը չունի ո'չ սկիզբ, ո'չ վերջ: Մարդիկ ովքեր չեն գիտակցում, իրենք ընթացքի մեջ են, թե ոչ, գնում են առաջ, թե ոչ, իսկ ովքեր ընթացքի մեջ չեն փորձեն մտնել ընթացքի մեջ, իրե°նց ընթացքի մեջ… Բոլոր ժամանակների հանճարեղ ստեղծագործությունների նման Նարեկացին ևս կռահել է իր ստեղծագործության հարատևող ուժն ու արժեքը: Իր <<Մատյան ողբերգութան>> <<Հավիտենական արյուն>> է կոչել` գիտակցելով ու հավատալով` … Ու թեպետ որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ, Բայց այս մատյանի հարատևությամբ կմնամ անմահ…

, , ,
Тигран Маргарян

Ցույց տալ անտեսանելին, խարսխել ժամանակաշրջանը, բառերին տալ կերպար/մարմին... Այս հուշարձանը Նարեկացու խոսքի պես ըմբոստ է և համարձակ: Իրարամերժ ապրումների ու հոգեվիճակների մարմնավորում: Ինչը կլիներ ավելի բնական, քան ցանկությունը ամրագրելու այս ողբերգական ապրումները օքսիդացված պղնձի, ժանգոտված երկաթի ու ոսկեփայլ խազերի միաձուլմամբ, որը խորհրդանշում է թերություններով լի մարդկային կյանքն ու Աստվածային կատարելությունը բյուրեղացված մատյանի թերթերում, որոնք ուղղված են դեպի երկինք: Նաև հուշարձանի դինամիկ կառուցվածքը, անցքերը և խորությունները հենց կյանքն է ու մարդու անվերջ ձգտումը իդեալականին...

, , ,
Красимир Методиев

28 Stones of Revelation", project for memorial of "Book of Lamentations" The project is interactive. It invites viewer to come into it and to be involved in Narekatsi's excitement. Whole book is writen on the walls of all 28 stones.

, , , ,
Ваан Бегджанян

Քանդակի գաղափարը. Սա սկզբնական և ընդհանուր կոնցեպցիա է: «Երկխոսութուն» կոչվող կոմպոզիցիան հիմնված է Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութան» պոեմի վրա: Գլխավոր միտքը կառուցված է մարդ Նարեկացու և Աստծո երկխոսութան շուրջ: Քանդակի ընդհանուր կոմպոզիցիան կազմված է երկու միանման չափսերով, արտաքինից ժամանակակից քանդակային ֆորմաներից, իսկ խորքում դրված է ստիլիզացված և ողբերգութան զգացմունքներով լի հոգևորակաների պորտրետային կերպարների գաղափարը: Իրար դիմաց կանգնեցված այդ քանդակային կերպարնեըը ստեղծում են ընդհանուր երկխոսության տրամադրություն և ըստ իս, իրենցից ներկայացնում են բավականին մոնումենտալ քանդակային ֆորմա: Կոմպոզիցիայի գլխավոր հատկություն է այն է, որ քանդակը չունի հիմնական դիտանկյուն, այն նունպես ուշագրավ է նայվում հետին կողմից: Բոլոր կողմերից դիտանկյունները հավասարազոր են՝ կիսապրոֆիլներ ու պրոֆիլներ և աշխատում են հավասարազոր: Եթե դիտարկենք նաև այն վայրը ,որտեղ պիտի տեղադրվի քանդակը՝ Աբովյան փ. և Սայաթ Նովա փ. խաչմերուկում, այն նույն ուժով կապնվում է խաչմերուկի ընդհանուր տարածքի հետ, ինչպես նաև եկեղեցական համալիրի տեսարանի հետ մեկտեղ մոնումենտալ և սիմվոլիկ պատկեր է ստեղծում: Վերջնական տեսքով քանդակը առաջարկում եմ տեղադրել առանց որևէ պատվանդանի կամ քարե սալիկների հիմքի: Կարծում եմ, հենց հողից պիտի վեր խոյանա քանդակը՝ ինչպես մեր դարավոր ծառերը: Առաջարկում եմ նաև բրոնզե պատինաների մի քանի տարբերակ: Ընդհանուր պատկերում փորձել եմ տալ տարբերությունների վիզուալ լուծումը՝ կապելով նրանց այդ կանաչապատ տարածքի հետ: Ինչպես վերը նշված է՝ սա միայն սկզբնական քանդակի ընդհանուր գաղապարն է: Հետագա ստեղծագործական պրոցեսը թույլ կտա ավելի մշակել և կատարելագործել ֆորմաները, ինչպես նաև արտաքին օրնամենտալ էլեմենտները հասցենել Հայկական միջնադարյան ժամանակաշրջանի ոճին, ինչպես նաև, ավելի կընդհանրացվեն պորտրետային ֆորմաները: Կարծում եմ, որ բրոնզից ձուլված և առաջարկված չափսերի մեջ իրականացված քանդակը կներգրավվի և կկապնվի մեր մայրաքաղաքի կենտրոնի և մարդկանց առօրյա կյանքի հետ:

, , , , , , , , , , ,
Мирек Струзик

The idea of the sculpture is to refer to the famous miracle happened to Gregory of Narek - Gregory forgot about the fasting day and served baked birds, he asked God for help and by a miracle the birds have been revived and flew away. The "Miraculous Birds" also symbolize the afflatus that helped Gregory to write all the books. The white bird is also a symbol of Holy Spirit. The "Birds" are made from colored aluminum with the granite base.

, , ,
Абре Этте

Free form composition of conical brass pieces to represent prayer. Please see image files for a more detailed description.

, , ,
Арман Амардзумян

Գրիգոր Նարեկացու <<Մատեան ողբերգութեան>> պոեմը դարեր շարունակ բալասան է հանդիսացել հայ ժողովրդի համար: Այն յուրահատուկ պարգև է համայն մարդկությանը՝ երկխոսելու համար Աստծո հետ: Երկու ձեռքերը խորհրդանշում են Աստծո աջը և դրանից ներշնչված Գրիգորի ձեռքը, որը շարադրել է մի աղոթք՝ բոլորիս շուրթերից ուղղված առ Աստված: Ձեռքերի ափերին փոչագրված են <<Մատեան ողբերգութեան>> Գ. գլխի (Երրորդ) Ե. (Հինգերորդ) մասի առաջին չորսը տողերը. <<Եւ արասցե՛ս լինել դեղ կենաց Առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց քոց ստեղծուածոց, Զայս կարգեալ սահման ողբոց մատենի՝ Սկզբնեցելոյ յանուն քո, բարձրեալ>>: Գիր-աղոթքը՝ Աստծո աջով ներշնչված, մի պահ խորհելու և ապաշխարելու հնարավորություն կընձեռի քաղաքի անցորդներին:

, , ,